«Ալեքս Տեքստիլ» ընկերությունը տարածաշրջանում խոշորագույն ընկերություններից է: Հիմնադրվելով 2015թ-ին՝ ընկերությունը շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ գրավել տեղական շուկան և մեծ հետաքրքրություն առաջացրեց արտաքին շուկայում: Որակյալ արտադրանքը անմիջապես գնահատվեց սպառողի կողմից, ինչպես նաև արժանացավ «Համազգային Վստահություն» մրցանակին: «Ալեքս Տեքստիլ» ընկերությունը շուկայում աչքի է ընկնում ոչ միայն բարձրորակ ապրանքնատեսականիով, բարձրաճաշակ դիզայնով, այլև մրցունակ գներով: Ընկերության արտադրությունում օգտագործվում է միայն բարձր որակի հումք: Արտադրամասերը հագեցած են աշխարհում հայտնի ապրանքանիշների մեքենաներով և սարքավորումներով, որոնք թույլ են տալիս ունենալ միայն ու միայն բարձրորակ ապրանքատեսականի:
Կարճ ժամանակ է ինչ գործում է ընկերությունը, սակայն արդեն ոչ միայն իր ուրույն տեղն ունի շուկայում, այլ նաև առաջատարն է տեքստիլի արտադրությունում: Ընկերության առաջնային նպատակն է հայկական շուկան մաքրել էժանագին և ցածրորակ ապրանքներից և զարկ տալ տեղական արտադրությանը, ինչպես նաև արտաքին շուկայում ճանաչելի դարձնել հայկական արտադրության բարձր որակի ապրանքատեսականին:
Ծառայություններ
- Լեկալի պատրաստում
- Նմուշի պատրաստում
- Տպագրություն
- Ասեղնագործություն
- Որակի վերահսկում
2023 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվություններ և Անկախ աուդիտորի եզրակացություն
2021 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվություններ և Անկախ աուդիտորի եզրակացություն
2020 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվություններ և Անկախ աուդիտորի եզրակացություն
Ֆինանսական հաշվետվություն 2019 թ.
-
Բարձրորակ
-
Նորաձև դիզայն
-
Հուսալի սպասարկում
-
Մրցակցային գներ
-
Ժամանակին արտադրություն
-
Բարձր ճկունություն